Վրաստանում հուլիսի 30-ից օգոստոսի 12-ը անկացվելիք Noble Partner 2017 միջազգային զորավարժությանը կներգրավի նաև ամերիկյան և գերմանական զրահատեխնիկա: Զորավարժությանը կմասնակցի շուրջ 2800 զինծառայող տարբեր երկրներից, այդ թվում նաև Հայաստանից: Այս մասին հուլիսի 18-ին հայտնել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Տվյալ վարժանքները Վրաստանում անցկացվում են արդեն երրորդ անգամ և ուղղված են ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների և ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի միջև փոխգործակցության մակարդակը բարձրացնելուն:
Հայաստանը զորավարժությանը մասնակցելու է դաշտային հոսպիտալի կազմով: Վարժանքներին կմասնակցեն զինծառայողներ Ուկրաինայի, Սլովենիայի, Թուրքիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի զինված ուժերից:
Զորավարժությանը մասնակցելու համար Վրաստան կբերվեն М1А2 Abrams տանկեր, Bradley և Styrker զրահափոխադրիչներ, ինչպես նաև գերմանական Boxer հետևակի մարտական մեքենաներ: Զորավարժությանը նաև կներգրավվեն C-130 բեռնատար ինքնաթիռներ: