Հուլիսի 17-ին Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները հրետակոծել են Սիրիայի հյուսիսային Ազեզ շրջանում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) զինուժի դիրքերը: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Video show how #YPG fighters resisted Turkish attack on Ein Daqna ” Efrin this noon and foiled it. pic.twitter.com/zvDua3O45L
— Massoud Mohammed (@M1Massoud) July 18, 2017
Թուրքական կողմը պնդում է, որ հրետակոծում է ի պատասխան քրդական կողմի կրակոցների:
Քրդական ANF գործակալությունն իր հերթին հայտնում է, որ Թուրքիայի զինուժն է հրետակոծում Սիրիայի հյուսիսային քրդաբնակ գյուղերը (1,2):
Հուլիսի 17-ին Սիրիայի Ազազ շրջանում բախումներ են եղել Թուրքիայի ԶՈւ հովանավորությամբ գործող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման և քրդական YPG խմբավորման զինյալների միջև:
Ներկայում Սիրիայի հյուսիսային շրջանների մեծ մասը վերահսկում են քրդական PYD և YPG խմբավորումները: Թուրքական կողմը քրդական այս խմբավորումները համարում է «ահաբեկչական կառույցներ» և «սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար»:
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի զինուժը հաճախ է համալրում Սիրիայի սահմանին տեղակայված իր ստորաբաժանումները: Միևնույն ժամանակ թուրքական մամուլում հունիսի վերջին տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիայի զինուժը նոր գործողությունների է պատրաստվում Թուրքիայի հյուսիսում քրդերի դեմ: Թուրքական պաշտոնական ներկայացուցիչներն էլ չեն բացառում նոր գործողությունների իրականացումը: