ՄԱԿ-ի տեսուչները Իրանում բանակցություններ են վարում

Այսօր ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, IAEA, МАГАТЭ) բարձրաստիճան պաշտոնյաները ժամանել են Թեհրան` Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

ԱԷՄԳ յոթ հոգանոց պատվիրակությունը գլխավորում է գործակալության փոխտնօրեն Հերման Նաքերթսին: Պատվիրակության նպատակն է Իրանի հետ համաձայնության գալ, որպեսզի ՄԱԿ-ի տեսուչներին հնարավորություն տրվի ստուգումներ անցկացնել Պարչինի ռազմական համալիրում և Իրանի այլ կառույցներում, որոնք կասկածվում են ատոմային զենքի ստեղծմանը մասնակցելու մեջ։

ԱԷՄԳ-ն կասկածում է, որ Իրանը պայթեցման փորձարկումներ է անցկացրել Պարչինի ռազմական համալիրում, որը տեղակայված է Թեհրանից 30 կմ հարավարևելք, սակայն Իրանը պնդում է, որ Պարչինը սովորական ռազմական կառույց է և մերժում է բոլոր մեղադրաքները, թե փորձում է մաքրել այն այցից առաջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *