Վրաստանի ԶՈւ զինծառայողները վարժանքներ են անցկացրել Աֆղանստանի «Բագրամ» ռազմաբազայում

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայող Վրաստանի ԶՈւ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Բագրամ» ավիաբազայում: Այս մասին հայտնում են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից:

Վարժանքներին ներգրավվել ենՎրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակի «Բրավո» վաշտի և Վրաստանի ազգային գվարդիայի դասակի զինծառայողները, որոնք տեղակայված են նույն բազայում:

Վրաստանի ԶՈւ վարժանքներ Աֆղանստանի Բահրամ ավիաբազայում

Վրաստանի ԶՈւ վարժանքներ Աֆղանստանի Բահրամ ավիաբազայում

Վարժանքները պլանային են և անցկացվում են պարբերաբար:

Այս անգամ դրանք անցկացվել են անցակետի պաշտպանության, ինչպես նաև դրա տարածքում պայթյունից հետո վիրավորներին առաջին օգնության ցուցաբերման և տարհանման սցենարով:

Աֆղանստանում Վրաստանի ԶՈւ զորախումբը կազմված է շուրջ 900 զինծառայողից, վրաստանցի զինվորականները ծառայությունը իրականացնում են գերմանական և ամերիկյան հրամանատարությունների ներքո:

«Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում Աֆղանստանում ծառայություն է իրականացնում ՀՀ ԶՈւ շուրջ 130 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *