Ամերիկան պատրաստ է Վրաստանին զենք վաճառել

Այսօր Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Վրաստանին պաշտպանական բնույթի զենք վաճառել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Տաս օր առաջ կայացած պաշտպանության համատեղ հանձնաժողովի նիստը շատ արդյունավետ է եղել: ԱՄՆ պատվիրակությունը հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանական սպառազինություն վաճառել Վրաստանին: Սա մեր համար խոշոր անակնկալ էր» ասել է Ալասանիան` ավելացնելով, որ չի կարող այլ մանրամասներ տրամադրել:

Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանի կողմից պաշտպանական սպառազինության ձեռքբերումը չի խախտի տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը, բայց չի բացառել, որ այս քայլը կզայրացնի Ռուսաստանին: Ալասանիան նշել է, որ ամերիկացի պաշտոնյաների հետ համաձայնության են եկել, որ խնդիրը քննարկվի նաև ռուս-ամերիկյան երկխոսության ընթացքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *