ՊԲ հարավային ուղղությամբ միավորումներից մեկն ամփոփել է 2017-ի երկրորդ եռամսյակը

Հուլիսի 12-ին ամփոփվել են ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքերը: Ամփոփմանը ներկա է եղել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Այս մասին հայտնի է դարձել ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարի հուլիսի 15-ի թողարկումից :

Ամփոփվում են ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքերը

Ամփոփվում են ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքերը

Միավորման շտաբի պետը վերլուծել է հաշվետու ժամանակահատվածում միավորման զորամասերում կատարվող աշխատանքները և հայտնել, որ երկրորդ եռամսյակում իրականացվել են մարտական պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները:

Իսկ միավորման հրամանատարը նշել է հաշվետու ժամանակահատվածում գրանցված բացթողումներն ու թերացումները, դրանք վերացնելու համար տվել է հանձնարարականներ:

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը անդրադարձել է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում տիրող իրավիճակին և նշել է, որ անհրաժեշտ է մշտապես ամրապնդել բանակի մարտունակությանը: Այնուհետև նա միավորման հրամանատարությանը տվել է համապատախան ցուցումներ և առաջադրանքներ:

Հանդիպման ընթացքում մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով և դրամական պարգևներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *