Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել Կասպից ծովում

Հուլիսի 15-ին Կասպից ծովում Իրանի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել բարեկամական այցով Իրան ժամանած ՌԴ ԶՈւ «Մախաչկալա» փոքր հրետանային նավի անձնակազմի հետ։ Այս մասին տեղկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Վարժանքներին իրանական կողմից ներգրավվել են «Փեյքան» դասի նավեր։

Ռուսական ռազմանավը Իրանի Բանդար է Էնզելի նավահանգստում

Ռուսական ռազմանավը Իրանի Բանդար է Էնզելի նավահանգստում

Ռուսական նավախումբը բարեկամական այցով Իրան էր մեկնել հուլիսի 12-ին։ Իրանում նավը մնալու էր մինչև հուլիսի 15-ը։

Սա Ռուսաստանի զինված ուժերի նավերի վեցերորդ այցն է Իրան: Նախորդ այցը 2016-ի նոյեմբերին էր։ Ռուսաական նավախմբերի այց Իրան եղել էր նաև հոկտեմբերին , երբ Իրան էին ժամանել Ռուսաստանի ՌԾՈւ Կասպյան նավատորմի «Թաթարստան» հրթիռային և «Գրադ սվիյաժսկ» փոքր հրթիռային ռազմանավերը:

Մինչ այդ այցեր եղել են 2007-ին, 2014-ին և 2015-ին: Այդ այցերից երկուսի  ընթացքում  ՌԴ ռազմանավերը նաև զորավարժություններ են անցկացրել Իրանի ռազմածովային ուժերի հետ:

Ավելի վաղ իրանական «Դամավանդ» էսկադրային ականակիր նավը և «Դերաֆշ» հրթիռային նավը Կասպից ծովի իրանական նավահանգստից բարեկամական այցով ուղևորվել Էին Կասպից ծովի ռուսաստանյան ափ՝ Դաղստան։

Նմանատիպ այցով Իրանի ՌԾՈւ նավերը 2013-ին և 2015-ի հոկտեմբերին նույնպես ժամանել են Կասպից ծովի ռուսաստանյան ափ և ՌԴ ռազմածովային ուժերի հետ համատեղ իրականացրել զորավարժություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *