Հուլիսի 17-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը:

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը
Քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: