Թուրք-քրդական բախումներում վիրավորվել է ժանդարմերիայի 2 զինծառայող

Հուլիսի 13-ին Թուրքիայի կենտրոնական Թունջելի նահանգի համանուն քաղաքում ժանդարմերիայի զինծառայողների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում վիրավորվել է ժանդարմերիայի 2 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել

Վիրավորված զինծառայողները ուղղաթիռով տեղափոխվել են Էլազիգ նահանգի հիվանդանոցներից մեկը: Քաղաքում քուրդ զինյալների դեմ գործողություններ են սկսվել:

Մեկ այլ միջադեպի ժամանակ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում ականի պայթյունից վիրավորվել է 4 քաղաքացիական: Թուրքական կողմի պնդմամբ՝ ականը տեղադրել են PKK-ի զինյալները: Նշենք, որ նույն գավառում հուլիսի 14-ից «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը (1,2):

Քրդերի դեմ գործողությունների իրականացման համար «փողոց դուրս գալու» արգելք է հայտարավել նաև Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Արթուքլու գավառի մի քանի շրջաններում:

Նշենք, որ վերջին շրջանում թուրք-քրդական բախումները կրկին ինտենսիվացել են, ինչի արդյունքում ավելանում են նաև կորուստների և վիրավորների թվաքանակը թուրքական բանակում և այլ ուժային կառույցներում:

Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները սկսվել են դեռևս 2015-ի ամռանը: 2 տարի շարունակվող բախումներում Թուրքիայի մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել: Հատկապես մեծ վնասներ են կրել Թուրքիայի Շրնաք, Դիարբեքիր, Մարդին նահանգները: Բախումների հետևանքով բազմաթիվ մարդիկ տեղահանվել են, ՄԱԿ-ի տվյալներով՝ տեղահանվածների թվաքանակը հասնում է 350-500 հազարի:

Թուրք-քրդական բախումների հետևանքով Թուրքիայի հարավարևելյան Շրնաք քաղաքի ավերված շինությունների պատկերը 2015-2017թթ.

Թուրք-քրդական բախումների հետևանքով Թուրքիայի հարավարևելյան Շրնաք քաղաքի ավերված շինությունների պատկերը 2015-2017թթ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *