Կազակական ստորաբաժանումները կներգրավվեն ռուս-վրացական սահմանի հսկողությանը

Կազակական ստորաբաժանումները ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողների հետ միասին մասնակցելու են Վրաստանի և Հյուսիսային Օսիայի սահմանի հսկողությանը: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ-Օսիան»՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությանը:

Կազակական դրուժինա

Կազակական դրուժինա

Կազակական ստորաբաժանումների կողմից սահմանի հոսկողությունը իրականացվելու է ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության և Ալանիաի կազակական շրջանի Տերսկի կազակյան զորքերի միջև կնքված «ՌԴ պետական սահմանի պահպանության շրջանակներում օժանդակության ցուցաբերման մասին» պայմանագրով:

Ըստ պայմանագրի՝ կազակական ստորաբաժանումները պետք է անցնեին սահմանի պահպանությանը հուլիսի 1-ից:

Կազակների համար անցկացվել են նորմատիվների  և սահմանապահ ծառայության իրականացման կարգի ուսուցման հատում միջոցառումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *