Հուլիսի 13-ին Վրաստանի «Վազիանի» զորավարժառանում ավարտվել է կրակային աջակցության և ականանետային կրակի վարժանքներ: Դրանց ներգրավված էր Վրաստանի զինված ուժերի արևելյան հրամանատարության 4-րդ մեքենայացված բրիգադը: Այս մասին հայտնում են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից:
Վարժանքները տևել են շուրջ 3 շաբաթ և անցկացվել են երկու փուլով: Առաջինում նախատեսված էին անձնակազմի տեսական պարապունքներ, իսկ երկրորդ փուլում անցկացվել են գործնական վարժանքներ:
Գործնական փուլում իրականացվել են 82 և 120 մմ-ոց ականանետային հաշվարկների կրակային վարժանքներ:
Վարժանքների նպատակը՝ ականանետային և այլ ստորաբաժանումների կողմից կրակային աջակցության պայմաններում, համատեղ գործողությունների և զորաշարժերի իրականացման հմտությունների մշակումն էր: