Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Դիարբեքիրում և Բինգյոլում

Հուլիսի 13-ի գիշերը Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներին երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Լիջե գավառում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ հարվածների արդյունքում սպանվել է PKK-ի 4 զինյալ:

Հուլիսի 12-ին Թուրքիայի զինուժը հարվածել է քրդական կառույցի դիրքերին նաև արևելյան Բինգյոլ նահանգի Յայլադերե գավառում: Ըստ «Անադոլու» գորածակալության՝ քրդերին հարվածել են տեղական արտադրության հարվածային ԱԹՍ-ով: Հարվածների արդյունքում սպանվել է PKK-ի 5 զինյալ:

Թուրքական ԹԱԻ ընկերության րտադրության «Անքա» հարվածային ԱԹՍ

Թուրքական ԹԱԻ ընկերության րտադրության «Անքա» հարվածային ԱԹՍ

Թուրքիայի զինուժը քրդերի դիրքերին դեմ ավիահարվածների ժամանակ կիրառում է տեղական արտադրության «Անքա» և «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերով:

Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների միջև բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանը: 2 տարի շարունակվող բախումներում բացի մարդկային կորուստներից, արձանագրվել են նաև նյութական մեծ կորուստներ: Թուրքիայի արևելքում և հարավարևելքում մի շարք բնակավայրեր վերածվել են ավերակների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *