ՀՀ կառավարության որոշմամբ 32 մարզիկ տարկետում է ստացել պարտադիր զինծառայությունից

ՀՀ կառավարությունը հուլիսի 13-ի նիստի ընթացքում որոշել է տարկետում տալ 32 մարզիկի, որոնցից 14-ը ֆուտբոլիստ են, մյուս 18-ը՝ այլ մարզաձևերի մասնագետներ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

Ֆուտբոլիստներից բացի, տարկետում ստացած 18 մարզիկները ներկայացնում են օլիմիական և ոչ օլիմպիական մարզաձևերը և միջազգային մրցույթներում գրանցել են լավ արդյունքներ:

Ֆուտբոլով զբաղվող տարկետում ստացած անձինք մինչև տարկետման ժամկետի ավարտը Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի կազմից դուրս գալու դեպքում կորցնում են տարկետման իրավունքը և զորակոչվում բանակ:

Այլ մարզաձևերով զբաղվող տարկետում ստացած քաղաքացիները տարկետումը կորցնում և զորակոչվում են բանակ, եթե դադարեցնում են իրենց մարզաձևով զբաղվելը:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը տարկետում է տրվել 14 ֆուտբոլիստի.

  1. Ալբերտ Գագիկի Խաչումյան,
  2. Վիգեն Արմենի Կարապետյան,
  3. Էրիկ Ստեփանի Ղարիբյան,
  4. Արման Արայի Ասիլյան,
  5. Արթուր Սուրիկի Խաչատրյան,
  6. Ռաֆիկ Ահարոնի Մելիքյան,
  7. Կարեն Արթուրի Մելքոնյան,
  8. Արսեն Միքայելի Սադոյան,
  9. Էրիկ Վարդանի Վարդանյան,
  10. Էրիկ Մարտինի Խուրշուդյան,
  11. Լյովա Խաչիկի Ղարիբյանին,
  12. Աբրահամ Ալեքսանի Պորտուգալյանին,
  13. Առլեն Վարուժի Ծատուրյանին,
  14. Հովհաննես Սարգսի Հարությունյանին:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2020 թվականի ամառային զորակոչը տարկետում է տրվել 13 մարզիկի.

  1. Արամայիս Արշամի Սարգսյան,
  2. Անդրանիկ Համլետի Կարապետյան,
  3. Ռազմիկ Աշոտի Օլթեցյան,
  4. Հմայակ Սերյոժայի Հարությունյան,
  5. Ժորժիկ Նորիկի Մարության,
  6. Արման Վարազդատի Ավագյան,
  7. Գեղամ Գալուստի Գալստյան,
  8. Մհեր Անդրանիկի Մարկոսյան,
  9. Մալխաս Բիմբաշի Ամոյան,
  10. Հովհաննես Սամվելի Խաչատրյան,
  11. Գասպար Կարենի Հայրապետյան,
  12. Արմեն Հովհաննեսի Նիկողոսյան,
  13. Գարիկ Արմենի Ումուրշատյան:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2021 թվականի ամառային զորակոչը տարկետում է տրվել 4 մարզիկի.

  1. Արթուր Արմենի Հովհաննիսյան,
  2. Զավեն Խորենի Իգիթյան,
  3. Բորիս Պետրոսի Շատվերյան,
  4. Նարեկ Նիկալի Դալլաքյան:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը տարկետում է տրվել մեկ մարզիկի.

  1. Տիգրան Կարենի Հարությունյան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *