Կաբարդինո Բալկարիայի իրավապահները հանրապետության Էլբրուսի շրջանում հատուկ գործողության ժամանակ վնասազերծել են տեղի մասնավոր տներից մեկում արգելափակված մեկից երեք զինյալի։ Այդ մասին հայտնել է ԿԲՀ ուժային կառույցների աղբյուրը։
Հաղորդվում է, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան ժամը 21։20 –ի սահմաններում ԿԲՀ ՆԳՆ աշխատակիցները Էլբրուսի Տիրնիուզ քաղաքում վնասազերծել են 1983 թվականին ծնված մի զինյալի։ Վերջինիս և իրավապահների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել ԿԲՀ ՆԳՆ ծայրահեղականության դեմ պայքարի կենտրոնի օպերլիազորը։
Նույն օրը ժամը 23։30-ից Տիրնիաուզում հակաահաբեկչական ռեժիմ է հայտարարվել։
Աղբյուր. РИА НОВОСТИ