Ռուսաստանի բանակի օդաչուները վարժանքներ են անցկացնում Ստավրոպոլում

Հուլիսի 12-ին  Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի շուրջ 50 օդաչուների և բանակային ավիացիայի ավելի քան 20 ուղղաթիռների ներգրավվածությամբ թռիչքա-մարտավարական վարժանքներ են մեկնարկել Ստավրոպոլում։Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների ընթացքում օդաչուները ոչնչացնելու են պայմանական հակառակորդի դեսանտայիններին, կրակային աջակցություն են ցուցաբերելու հարձակման նախապատրաստվող  մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին։

Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռները Ստավրոպոլում զորավարժության ժամանակ

Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռները Ստավրոպոլում զորավարժության ժամանակ

Ընդհանուր առմամբ օդաչուներն իրականացնելու են 50 թռիչք։ Նախքան թռիչքները՝ օդաչուները անցել են նախապատրաստական փուլ։

Վարժանքերին օդաչուները Մի-8ԱՄՏՇ «Տերմինատոր», Մի-28Ն «Գիշերային որսորդ» և Մի-35Մ ուղղաթիռներով «ծանր մարտի պայմաններում» տարբեր գործողություններ են  իրականացնելու, ինչպես նաև յուրացնելու են  գիշերային և ցերեկային ժամերին թիրախը խոցելու հմտություններ։

Պայմանական հակառակորդի թիրախները խոցվելու են նաև չկառավարվող ռեակտիվ արկերով, 23մմ հրանոթներով, 12,7 մմ գնդացիրներով։

Վարժանքներն անցկացվելու են մինչև հուլիսի 14-ը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի մեջ մտնում են երկրի կովկասյան տարածքում, դրանից հյուսիս, Ղրիմում տեղակայված զորամասերն ու Աբխազիայում, Հարավային Օսիայում և Հայաստանում տեղակայված բազաները:

Հայաստանի հետ միացյալ ՀՕՊ համակարգի մասին համաձայնագրով՝ այս միավորման օդուժն ու ՀՕՊ ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել Հայաստանի օդային տարածության պաշտպանությանը:

Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռները Ստավրոպոլում զորավարժության ժամանակ

Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռները Ստավրոպոլում զորավարժության ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *