Ադրբեջանի նախագահը սահմանապահ ծառայության գեներալին ուղարկել է պահեստազոր

Հուլիսի 11-ին Ադրբեջանի նախագահի հրամանով՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության միգրացիայի և սահմանային վերահսկողության վարչության պետ, գեներալ-մայոր Շաֆիև Ակիֆ Ալի օղլուն (Şəfiyev Akif Əli oğlu) ուղարկվել է պահեստազոր:

Շաֆիևը այդ պաշտոնին էր նշանակվել 2004 թվականից, և մինչ պաշտոնաթող արվելը, համաձայն ադրբեջանական մամուլից ստացած տեղեկության, մնացել էր այդ պաշտոնին:

Ադրբեջանի նախագահի մեկ այլ հրամանագրով Շաֆիևը պարգևատրվել է «հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի մեդալով: Սա, ամենայն հավանակությամբ, խոսում է նրա մասին, որ Շաֆիևի հետ կապված խնդիրներ չեն եղել:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին  աշխատանքից ազատվել է նաև երկրի զորահավաքի և զորակոչի պետական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Օրուջով Նովրուզալի Հուսեյն օղլուն (Orucov Novruzəli Hüseyn oğlu): Այս դեպքում, սակայն, հեռացման պատճառները հայտնի չեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *