Հուլիսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրով աշխատանքից ազատվել է այդ երկրի զորահավաքի և զորակոչի պետական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Օրուջով Նովրուզալի Հուսեյն օղլուն (Orucov Novruzəli Hüseyn oğlu): Հրամանագիրը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում և և մտել ուժի մեջ:
Օրուջովը զբաղեցնում էր ծառայության պետի՝ իսկական* զինվորական ծառայության զորակոչման գծով տեղակալ – իսկական զինվորական ծառայության գլխավոր վարչության պետի պաշտոնը (* իսկական է ակտիվ, ոչ պահեստազորային ծառայությունը):
Գեներալի հեռացման պատճառների մասին առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն: Օրուջովը 55 տարեկան է, իսկ գեներալ-մայորի կոչումով համապատասխան հաստիք զբաղեցնող զինվորականների՝ Ադրբեջանի զինուժում ծառայելու առավելագույն թույլատրեիլի տարիքը 58 տարեկանն է: Ըստ այդմ, ամենայն հավանականությամբ, խնդիրը տարիքը չէ:
Հավելենք, որ գեներալ-մայոր Օրուջովն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից: