Ուկրաինան, Լեհաստանը և Լիտվան շարունակում են աշխատանքները համատեղ բրիգադի ստեղծման ուղղությամբ

Ուկրաինան, Լեհաստանը և Լիտվան շարունակում են աշխատանքները համատեղ խաղաղապահ բրիգադի ստեղծման ուղղությամբ։ Մասնավորապես Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակը հայտարարել է, որ գործնականում պատրաստ են բրիգադի ստեղծման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Ներկայումս կողմերը սպասում են Լիտվայի վերջնական դիրքորոշմանը, քանի որ, ինչպես նշել է Սեմոնյակը, այդ երկրում վերջերս ընտրություններ են անցկացվել, փոխվել է կառավարության կազմը, ուստի ժամանակ է անհրաժեշտ նոր կառավարության հետ համաձայնության գալու համար։

Միևնույն ժամանակ Ուկրաինայի պաշտպանության նախարար Դմիտրի Սալամատինը չի կարողացել նշել խաղաղապահ բրիգադի ստեղծման մոտավոր ժամանակը։

Ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին Ուկրաինայում Լիտվայի դեսպան Պյատրաս Վայտեկունասը հայտնել էր, որ եռակողմ բրիգադի ստեղծման աշխատանանքերը ավարտին են մոտենում։

Նշենք, որ խաղաղապահ բրիգադի ստեղծման վերաբերյալ որոշումը կայացվել է 2011 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Ուկրաինայի և Լեհաստանի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում։ Նախատեսված էր, որ բրիգադի կազմում կներգրավվեն Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի զինծառայողները։ Ձեռք բերված համաձայնությունը նախատեսում էր համատեղ զորավարժությունների անցկացում, մասնագետների պատրաստում, ռազմատեխիկական համագործակցություն։

Աղբյուրներ. ГОЛОС УА
GBNews

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *