Ռուսաստանի բանակի Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի ստորաբաժանումները Դաղստանի «Սկորպիոն» և Ադանակ» զորավարժարաններում եռօրյա զորավարժություն են անցկացնում, որին ներգրավվել են նաև դեսանտային կատերներ և ավիացիա: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Մասնավորապես զորավարժությանը մասնակցել է շուրջ 250 զինծառայող, ներգրավվել են «Սերնա» տիպի դեսանտային կատերներ, ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ավիացիայի չորս միավոր Մի-8 բազմանպատակային և 2 միավոր Մի-24 հարվածային ուղղաթիռներ:
Վարժանքների ընթացքում մշակվել են չսարքավորված տեղանքում դեսանտի իջեցման գործողություններ, որոնք ուղեկցվել են հրազենային զինատեսակներով և զրահատեխնիկայի սպառազինությունով մարտական հրաձգությամբ:
Ստորաբաժանումները առաջադրանք են ստացել զավթել հենակետը, այնուհետև անցնել պաշտպանության և ապահովել ծովային դեսանտի գլխավոր ուժերի իջեցումը: