Քրդական ուժերը Ռաքքայից հարավ ընկած քաղաք են ազատագրել ԻՊ-ից

Հուլիսի 11-ին ԱՄն աջակցությամբ գործող, գլխավորապես քրդերից կազմված  «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից գրավել են ԻՊ կենտրոն Ռաքքայից 15կմ հարավ գտնվող ալ-Ուկեիրշի քաղաքը: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։

Քաղաքում «Իսլամական պետությունը» ուներ  խոշոր ռազմական բազա և մարզումների ճամբար։

Իրադրությունը Սիրիայի Ռաքքա քաղաքում՝ 2017 թ. հուլիսի 2-ի դրությամբ.

Իրադրությունը Սիրիայի Ռաքքա քաղաքում՝ 2017 թ. հուլիսի 2-ի դրությամբ.

Ավելի վաղ քրդական ուժերը ճեղքել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պաշտպանությունը և մտել Ռաքքա քաղաքի հնագույն թաղամասեր:

2017-ի հունիսից SDF-ի մարտիկները ԱՄՆ աջակցությամբ սկսել են Ռաքքա քաղաքի գրոհը։

SDF-ը գրոհը սկսել էր արևմուտքից, արևելքից և հարավից, սակայն հունիսի 20-21-ը քրդական ուժերին հաջողվել էր վերահսկողություն են հաստատել նաև քաղաքի հարավային Շեյխ ալ-Ջիմալ թաղամասում:

Գլխավորապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF)՝ Ռաքքայից 10 կմ հեռավորության վրա.(արխիվ) Աղբյուրը՝ «Ալ-Ջազիրա»

Գլխավորապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF)՝ Ռաքքայից 10 կմ հեռավորության վրա.(արխիվ) Աղբյուրը՝ «Ալ-Ջազիրա»

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *