ՊՆ մամուլի քարտուղարը չի բացառում Հայաստանում ռադիոտեղորոշման կայանի կառուցումը

Չի բացառվում, որ Գաբալայի ռադիոտեղորոշման կայանը թողնելուց հետո Ռուսաստանը Հայաստանում նման կայան կառուցի։ Նման տեսակետ է հայտնել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայ-ռուսական համագործակցությունը, ինչպես հայտնի է, բարձր մակարդակի վրա է։ Այդ մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հիշեցնենք՝ օրերս Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Ռուսաստանը դեկտեմբերի 10-ից դադարեցրել է Գաբալայի ՌՏԿ շահագործումը։
Նշենք, որ դեկտեմբերի 24-ին ավարտվում է Գաբալայի ՌՏԿ վարձակալման պայմանագրի ժամկետը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *