Հունաստանի ռազմական կցորդն ավարտել է առաքելությունը Հայաստանում

Հուլիսի 10-ին ՀՀ-ում Հունաստանի ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսիի առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ընդունել է Գեորգիոս Մավրոեիդիսին և Հունաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Անգելիկի Պապատասին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ-ում Հունաստանի ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին ավարտել է առաքելությունը Հայաստանում

ՀՀ-ում Հունաստանի ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին ավարտել է առաքելությունը Հայաստանում

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Մավրոեիդիսին Հայաստանում եռամյա գործունեության ընթացքում պաշտպանության ոլորտում հայ-հունական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրումի համար:

Գնդապետ Մավրոեիդիսը, իր հերթին շնորհակալություն հայտնելոով հայ գործընկերներին աշխատանքի համար, տեղեկացրել է, որ ձեռքբերված պայմանավորվածություններն ու ընթացքում գտնվող ծրագրերը կշարունակվեն, քանի որ պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությունը կարևորվում է Հունաստանի կողմից և մշտապես ջանքեր են ներդրվելու համագործակցության զարգացման համար:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գնդապետ Մավրոեիդիսը պարգևատրվել է «Ռազմական համագործակցություն» մեդալով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *