Օբաման ճանաչել է ընդդիմադիր «Սիրիայի Ազգային կոալիցիան»

Նոյեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ABC News հեռուստակայանի հետ հարցազրույցում «Սիրիայի Ազգային կոալիցիան» ճանաչել է որպես Սիրիայի ժողովրդի միակ ներկայացուցիչ:

Օբաման ասել է, որ ճանաչման հետ մեկտեղ ապստամբները ստանձնում են պարտականություններ՝ օրինակ հարգել կանանց և փոքրամասնությունների իրավունքները և կոալիցիայում ընդգրկել բոլոր կողմերին:

Ընդդիմադիր «Սիրիայի Ազգային կոալիցիան» ԱՄՆ-ից բացի արդեն ճանաչել էին Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Պարսից ծոցի արաբական երկրները և՝ որոշ վերապահումներով, Եվրոպական Միությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *