Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահների գործողությունների նպատակն է եղել կասեցնել Իրանից Հայաստանի Սյունիքի մարզ, ապա նաև Արցախ ներթափանցումը: Այս մասին ՌԴ ԱԴԾ սահպանապահ վարչության հաղորդագրությունը փոխանցում է Sputnik Armenia կայքը:
Համատեղ վարժանքներին ներգրավվել են Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ուժերի 2-րդ սահմանապահ ջոկատը և Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Մեղրիի սահմանապահ ջոկատը:
Վարժանքների մտահղացման համաձայն՝ սահմանախախտները հայ-իրանական սահմանը հատել են Սյունիքի հարավ-արևելյան հատվածում (Նյուվադի գյուղի ուղղությամբ՝ Սյունիքի և Արցախի սահմանի մոտ): Այնուհետև սահմանախախտները հատել են «Հայաստանի Հանրապետության ու ԼՂՀ վարչական սահմանը և փորձել են թաքնվել լեռնային տեղանքում»:
Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահների համատեղ գործողությունների արդյունքում պայմանական սահմանախախտներից մեկը ձերբակալվել է թաքնվելու փորձի ժամանակ, իսկ մյուսը հայտնաբերվել է անօդաչու թռչող սարքի տեսադիտարկման միջոցով:
Երկու երկրների սահմանապահների համատեղ վարժանքի նպատակն է եղել ներդաշնակել գործողությունների սահմանախախտներին հայտնաբերելու և ձերբակալելու աշխատանքների ընթացքում: