ԱՄՆ աջակցությամբ գործող, արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) օրերս ԱՄՆ-ից զրահատեխնիկայի և զինամթերքի հերթական խմբաքանական են ստացել:
Ստացված սպառազինության ստույգ քանակի մասին տեղեկություններ չկան: Մատակարարումների մասին նշել էին թուրքական աղբյուրները, իսկ մատակարարումները հաստատել, ինչպես նաև տեսանյութեր են տեղադրել նաև քրդական աղբյուրները:
Ըստ թուրքական En Son Haber լրատվակայքի՝ հուլիսի 5-ին քրդական ուժերը ԱՄՆ-ից ստացել են 82 միավոր, իսկ հուլիսի 9-ին՝ 102 միավոր զրահամեքենա:
Հուլիսի 4-ից համացանցում տարածվել էին լուսանկարներ, որտեղ նշված էր, թե ԱՄՆ-ն շարունակում է զենքր մատակարարումները SDF-ին: Լուսանկարներից մեկում, սակայն, երևում են ամերիկյան HIMARS ՀԿՌԿ-ի համար նախատեսված հրթիռներ:
ԱՄՆ-ն հունիսի 13-ին HIMARS կայաններ էր տեղակայել Սիրիայի հարավային Թանֆ բազայում, իսկ քրդերի վերահսկողության տակ գտնվող հյուսիսային հատվածներում նման կայանների տեղակայման մասին հաստատված լուրեր չկաին:
Այս պարագայում կարելի է ենթադրել, որ ԱՄՆ HIMARS կայաններ է տեղակայել նաև քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, կամ էլ լուսանկարները արվել են Սիրիայի հարավային շրջաններում, որտեղ կան նման համակարգեր:
#SYRIA/#ROJAVA
USA continues to supply heavy weapons to #SDF for the fight against ISIS in #Raqqa. New shipment arrived today. pic.twitter.com/YgIRIgheyJ— E Satlyck (@e_sklt) July 4, 2017
Ինչ վերաբերում է հենց քրդական ուժերին մատակարարված զինտեխնիկային, ապա հուլիսի 5-ին հրապարակված տեսանյութում երևում են ամերիկյան HMMWV զրահամեքենաները, իսկ հրապարակման հեղինակը նշում է, որ զինտեխնիկան մատակարարվում է քրդական ուժերին:
The US Sent A Shipment Of Humvees That Passed Thru #Qamishlo On It’s Way To #YPG‘s #Kurdish Fighters Involved In The #SDF‘s #Raqqa Offensive pic.twitter.com/IAQEvoUaMD
— Erica (@ericasangsuwan) July 5, 2017
Արդեն հուլիսի 9-ին հրապարակված տեսանյությում երևում է բեռնատերների շարասյուն, որը, ըստ հեղինակի, ԱՄՆ-ի կողմից ռազմամթերքի հերթական մատակարարումն է քրդական ուժերին:
Great news! New US coalition arms shipment arrived for SDF pic.twitter.com/7TyasB8J1i
— Rojava (@AzadiRojava) July 9, 2017
Նշենք, որ ավելի վաղ՝ հունիսի 27-ին, ֆոտոլրագրող Դելիլ Սուլեյմանին հրապարակել էր լուսանկար, որտեղ երևում էր ամերիկյան MRAP զրահամեքենաներով բեռնված շարասյուն: Ըստ հեղինակի՝ նույն օրը SDF-ը ստացել էր մեծ քանակի զրահատեխնիկա:
A new lot of weapons and military tanks have arrived to the syrian democratic forces today.#SDF #YPG #YPJ #Raqqa pic.twitter.com/f6LRClRd6K
— Delil souleiman (@Delilsouleman) June 27, 2017