Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերով երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով Տաջիկստան է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Մինչ այս՝ հունիսի 14-ին, աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Ազգային ժողով այցի ընթացքում Տաջիկստանի նախագահը նշել էր, որ երկրները պետք է խորացնեն համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում և «միասին հաղթահարեն ժամանակի մարտահրավերները»:
Տաջիկստանը և Հայաստանը ՀԱՊԿ անդամ են: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է: Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա։