Այսօր Իրանը երեք նոր ուղղաթիռ է ներկայացրել Պարսից ծոցի Քիշ կղզում անցկացվող միջազգային ռազմական ցուցահանդեսում: Դրանց թվում են՝ «Պանհա-1» միջին չափի ուղղաթիռը, որը կարող է փոխադրել 14 ուղևոր, «Պանհա-2»-ը, որը կարող է փոխադրել 8 ուղևոր և Շահրիյար (Shahriyar) անունով արդիականացված 214ST ուղղաթիռը: Ցուցահանդեսին ներկա է եղել Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ահմեդ Վահիդին:
Իրանի ավիացիայի արտադրության կազմակերպության տնօրեն Մանուչեհր Մենթեքին դեկտեմբերի 8-ին հայտարարել է, որ ցուցահանդեսին ներկայացվելու է մի քանի ուղղաթիռ և կոմերցիոն ինքնաթիռ: Նա ավելացրել է, որ Իրանը պատրաստ է ուղղաթիռներն արտահանել, իսկ նոր ուղղաթիռը պատրաստ կլինեն մյուս տարի: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 14-ը: