ՌԴ ԶՈւ տանկիստները վարժանքներ են անցկացնում Ռոստովի շրջանում

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Չեչնիայում տեղակայված 42-րդ մոտոհրաձգային դիվիզիայի պլանային ստուգումների շրջանակներում դիվիզիայի տանկիստները Ռոստովի շրջանի «Կուզմինսկիի» զորավարժարանում Տ-72Բ3 տանկերով ստուգողական կրակ են վարել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 150 զինծառայող, 30 միավոր զինտեխնիկա։

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Եռօրյա վարժանքների ընթացքում զինծառայողները 300-2000 մ հեռավարությունից խոցելու են պայմանական հակառակորդի տանկը, հրետանային սպառազինությունը։

Վարժանքների ավարտին ստորաբաժանումներին գնահատելիս հաշվի են առնվելու սպայական կազմի պատրաստվածության աստիճանը, զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության աստիճանը, անձնակազմերի կարգավորվածությունը, գիշերային և ցերեկային ժամերին մարտական կրակով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ունակությունները։

Հուլիսի 5-ից ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Չեչնիայում տեղակայված 42-րդ մոտոհրաձգային դիվիզիայի շուրջ 1000 զինծառայող տագնապով ոտքի է հանվել ՀՌՇ պլանային ստուգումների շրջանակներում։

Զինծառայողները մարտական կրակ կվարեն Տ-72Բ3 տանկերով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով, ԲՄ-21 «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով։

Վարժանքներին հատկապես ուշադրություն է դարձվելու ստորաբաժանումների ներդաշնակման բարելավմանը, մարտի դաշտում ճիշտ գործելու, մարտական մեքենաները քողարկելու, արգելապատնեշներ հաղթահարելու հմտությունների յուրացմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *