Հուլիսի 6-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Պարսից ծոցում Սաուդյան Արաբիային պատկանող ձկնորսական նավ են բռնագրավել։ Ըստ ԻՀՊԿ-ի՝ նավը մուտք էր գործել Իրանի ջրային տարածք։ Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը։
Նավի 4 հոգանոց անձնակազմը ձերբակալվել է։
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ Պարսից ծոցում սաուդյան սահմանապահները սպանել են իրանցի ձկնորսի։
Ըստ Իրանի՝ իրանական 2 ձկնորսական նավն ալեկոծության պատճառով շեղվել է իր ուղուց (սակայն հստակ հայտնի չէ՝ խախտել են Սաուդյան Արաբիայի սահմանը, թե ոչ): Սաուդյան սահմանապահները կրակել են իրանցի ձկնորսների ուղղությամբ, ինչի հետևանքով ձկնորսներից մեկը սպանվել է։
Իրանի այս հայտարարությունից հետո Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ ԻՀՊԿ-ին պատկանող 3 նավ է փորձել մոտենալ Սաուդյան Արաբիայի «Մարջան» նավթահանքին և «ահաբեկչական գործողություններ» իրականացնել։
Սաուդյան Արաբիայի սահմանապահները կրակ են բացել նավերի ուղղությամբ, ինչից հետո նավերից երկուսը հեռացել են, իսկ մյուս նավի անձնակազմը (3 հոգի) ՝ ձերբակալվել:
Սակայն Իրանը հերքեց Սաուդյան Արաբիայի հայտարարությունը՝ նշելով, որ խոսքը ձկնորսների միջադեպի մասին, և Սաուդյան Արաբիայի սահմանին են մոտեցել ձկնորսական նավեր։