Թուրքիան փոքր հետախուզական ԱԹՍ-ների մրցույթ է հայտարարել

Հունիսի 29-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) հայտարարել է լուսանկարահանող փոքր անօդաչու թռչող սարքերի նախագծման մրցույթ: Արդյունքները կամփոփվեն հուլիսի 28-ին: Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊԱԳՎ կայքը:

Վերջին շրջանում Թուրքիան ինտենսիվացնում է հետախուզական նշանակության փոքր ԱԹՍ-ների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մինչ այս հիմնական ուշադրությունը սևեռված էր միջին և մեծ չափերի հետախուզական, ինչպես նաև հարվածային անօդաչուների արտադրությանը:

2017 թ. հունիսի 6-ին Թուրքիայի ՊԱԳՎ-ն հայտարարել էր ծովային հարթակներից ուղղահայաց թռչող անօդաչու սարքերի նախագծման մրցույթ: Մրցույթի վերջնաժամկետ սահմանվել էր հուլիսի 7-ը, սակայն դեռևս արդյունքերի մասին չի հայտարարվել:

Ներկայում Թուրքիայում խոշոր ԱԹՍ արտադրող ընկերություններն են՝

  • «Քալե և Բայքար»,
  • «Թուրքական ավիաշինական ընկերություն» (TAI),
  • «Վեստել»

Այս ընկերությունների և հիմնական արտադրանքների մասին ավելի մանրամասն՝ այստեղ: Ավելացնենք, որ Թուրքիայի ԶՈւ սպառազինությունում առկա է տեղական արտադրության փոքր հետախուզական ԱԹՍ:

Թուրքական արտադրության «Բայրաքթար» փոքր հետախուզական ԱԹՍ

Թուրքական արտադրության «Բայրաքթար» փոքր հետախուզական ԱԹՍ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *