Հուլիսի 7-ին Կասպից ծովում ավարտվել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի «Կայուն անվտանգություն և հզորություն-96» հնգօրյա զորավարժությունը: Զորավարժությանը խաղարկվել են պայմանական հակառակորդի հարձակմումից պաշտպանվելու գործողություններ։
Զորավարժությանը փորձարկվել են տեղական արտադրության
- օպտիկական սարքեր,
- էլեկտրոնային սարքավորումներ,
- ՌԷՊ համակարգեր,
- անօդաչու թռչող սարքեր:
Զորավարժության վերջին փուլում խաղարկվել են դեսանտավորման, պայմանական հակառակորդի նավերը խոցելու, որոնողափրկարարական գործողություններ: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Զորավարժությանը ընդհանուր առմամբ ներգրավվել են «Փեյքան» և «Ղիամ» դասի նավեր, «Դամավանդ» ականակիր նավը, արագընթաց նավեր, F-27 ինքնաթիռներ, Ֆ-4 «Ֆանտոմ» կործանիչներ, հատուկջոկատայիններ, որոնողափրկարարական ուժեր:
Զորավարժության նախորդ փուլերում խաղարկվել են քիմիական հարձակումից պաշտպանվելու, պայմանական հակառակորդի հարձակումը կանխելու գործողություններ:
«Կայուն անվտանգություն և հզորություն-96» զորավարժությունը մեկնարկել էր հուլիսի 2-ին: Զորավարժությունը պլանային է: