Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է առաջնագիծ

Հուլիսի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այցելել է Ադրբեջանի զինված ուժերի առաջնագծում տեղակայված զորամասեր և ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է առաջնագիծ. հուլիս 2017

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է առաջնագիծ. հուլիս 2017

Զաքիր Հասանովը մասնավորապես այցելել է զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի (շտաբի տեղակայման վայրը՝ Բեյլագան) զորամասեր և ստորաբաժանումներ:

Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ այցի նպատակն է եղել ստուգել առաջնագծի զորմասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը: Հանկարծակի ստուգումների ժամանակ հստակեցվել են մարտական կիրառման ժամանակ զորքերին տրվող որոշումները և մշակվել են բոլոր զորատեսակների փոխգործակցության հարցեր:

Զաքիր Հասանովը այցելել է նաև Ֆիզուլի շրջանի Ալխանլի գյուղ: Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Ադրբեջանը զինուժը Ալխանլի գյուղում տեղակայված իր հրետանային կայաններով հրետակոծել է Պաշտպանության բանակի դիրքերն ու հենակետը: Արցախի ՊԲ-ն պատասխան հարվածներ է հասցրել, ինչից հետո ադրբեջանական կողմը հայկական կողմին մեղադրել է ադրբեջանական բնակավայրերը թիրախավորելու համար:

Սակայն Razm.info-ի պատրաստած քարտեզներում երևում է, որ ադրբեջանական բանակը հրետանու համար նախատեսված խրամատներ ունի նույն գյուղում: Այսպիսով, ադրբեջանական կողմը կրակել էր սեփական բնակավայրից՝ պատասխան հարվածի թիրախ դարձնելով հենց այդ բնակավայրը:

Ադրբեջանական բանակի դիրքերը Ադրբեջանի Ալխանլի գյուղում և դրա շուրջ

Ադրբեջանական բանակի դիրքերը Ադրբեջանի Ալխանլի գյուղում և դրա շուրջ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *