Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները կայցելեն Թուրքիայի Քոնյա ռազմաբազա

Գերմանիայի խորհրդարանի 7 պատգամավոր այցելելու են Թուրքիայի կենտրոնական Քոնյա քաղաքի մոտ տեղակայված ավիաբազայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո ծառայություն իրականացնող Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին: Այս մասին հուլիսի 7-ին հայտնում է Գերմանիայի խորհրդարանի մամուլի ծառայությունը:

ՆԱՏՕ-ի վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված Boeing E-3 ինքնաթիռ

ՆԱՏՕ-ի վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված Boeing E-3 ինքնաթիռ

Հաղորդագրությունում նշվում է, որ պատգամավորների այցը նախատեսվում է իրականացնել հուլիսի 17-ին: Պատվիրակությունը ղեկավարելու է Գերմանիայի  «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Վոլֆգանգ Հելմիխը: Պատվիրակության կազմում լինելու են խորհրդարանի բոլոր կուսակցությունների ներակայացուցիչներ:

Պատգամավորները այցի ընթացքում նաև ծանոթանալու են Քոնիայում տեղակայված վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AWACS) սպառազիված ինքնաթիռների գործունեության և ներկա վիճակի մասին:

Ներկայում Քոնիայում տեղակայված ավիաբազայում ՆԱՏՕ-ի կազմում ծառայություն է իրականացնում Գերմանիայի ԶՈւ 20-30 զինծառայող: Հենց նրանց շահագործման ներքո են գտնվում ավիաբազայում տեղակայված վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AWACS) սպառազիված ինքնաթիռները:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Գերմանիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ գերմանացի պատգամավորները «Ինջիրլիք» ռազմաբազայի փոխարեն կարող են այցելել Քոնիայում տեղակայված ավիաբազա: Այս դեպքից հետո Գերմանիայի իշխանությունը որոշել է դուրս բերել գերմանական զորքերը «Ինջիրլիք» ռազմաբազայից և տեղափոխել Հորդանան:

Գերմանիայի ԶՈւ «Տոռնադո» կործանիչ՝ «Ինջիրլիք» ռազմաբազայում

Գերմանիայի ԶՈւ «Տոռնադո» կործանիչ՝ «Ինջիրլիք» ռազմաբազայում

2017-ի մայիսին Թուրքիան Գերմանիայի պատգամավորներին չէր թույլատրել այցելել «Ինջիրլիք» ավիաբազայում ծառայություն իրականացնող Գերմանիայի ԶՈւ զինվորականներին: Սա պայմանավորված էր նրանով, որ Գերմանիան նախնական քաղաքական ապաստան էր տրամադրել Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և նրանց ընտանիքներին, ովքեր Թուրքիայում մեղադրվում են 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին ներգրաված լինելու համար:

2015-ի դեկտեմբերի ՆԱՏՕ-ն հաստատել էր Թուրքիային տրամադրվելիք «ՀՕՊ օգնության» փաթեթը, որով նախատեսվում է այդ երկրին տրամադրել վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված Boeing E-3 ինքնաթիռներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *