Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, դեկտեմբերի 11-ին Մոսկվայում պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յու.Ժադոբինի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Շոյգուի հետ:
Երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերն ամփոփել են պաշտպանական գերատեսչությունների գործունեության ընթացիկ տարվա արդյունքները, ստորագրել են երկկողմ համագործակցության 2013 թվականի ծրագրերը:
ՍԵյրան Օհանյանը մասնակցել է նաև ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում քննարկվել են ԱՊՀ երկրների պաշտպանական գերատեսչությունների բազմակողմ համագործակցության մի շարք հարցեր, որոշումներ են ընդունվել հետագա համատեղ գործունեության ակտիվացման ուղղությամբ: