ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհուրդը դեկտեմբերի 11-ին խորհրդի նախագահ է ընտրել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։
Նախկինում այդ պաշտոնն զբաղեցնում էր ՌԴ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովը։
Նշենք, որ ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհուրդը ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի՝ ռազմական հարցերով բարձրագույն կոլեգիալ մարմին է, որն ստեղծվել Է 1992 թվականի փետրվարի 14-ին։ Խորհրդի հիմնական նպատակներից են փոխգործակցության կազմակերպումը և ազգային ԶՈՒ շինարարության գործընթացի համակարգումը։
Աղբյուր. Взгляд