Հուլիսի 6-ին Ռուսաստանի ռազմաօդային ուժերը X-101 թևավոր հրթիռներով խոցել են Սիրիայի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը:
Ռուսաստանի ՊՆ հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է ՌԴ օդուժի ՄիԳ-29 կործանիչների ուղեկցությամբ թռչող Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչը արձակում հրթիռ:
ՌԴ ՊՆ հրապարակած մյուս տեսանյությում երևում է արդեն ԻՊ դիրքերի խոցման պահը:
Նշենք, որ ՌԴ զինուժը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայում ԻՊ դիրքերին: Նախորդ անգամ ԻՊ-ի դեմ Ռուսաստանի զինուժը թևավոր հրթիռներ էր արձակել հունիսի 23-ին: Այդ ժամանակ հրթիռները արձակվել էին Միջերկրական ծովից և թիրախավորել էին Սիրիայի Համայի շրջանում ահաբեկիչների հրամանատարական կետեր և զինամթերքի պահեստներ: