Վրաստանի ԶՈւ ականանետորդները մարտական կրակով զորավարժություն են անցկացրել

Այսօր՝ հուլիսի 6-ին, Վրաստանի «Վազիանի» զորավարժարանում մարտական հրաձգության անցկացմամբ ավարտվել է Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության 1-ին հետևակային բրիգադի հրետանավորների եռամսյա պատրաստության դասընթացը: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Վրաստանի «Վազիանի» զորավարժարանում մարտական հրաձգությամբ վարժանքներ են արվել

Վրաստանի «Վազիանի» զորավարժարանում մարտական հրաձգությամբ վարժանքներ են արվել

Սկսած ապրիլի 3-ից հրետանային ստորաբաժանումները գործնական վարժանքներ են անցկացրել և տեսական պատրաստություն են անցել: Մարտական հրաձգությունը անցկացվել է 120, 82 և 60 մմ տրամաչափի ականանետերով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *