Սպառազինության «շոփինգի» հայկական առանձնահատկությունները

Գաղտիք չէ, որ Հայաստանը բավական զուսպ է իր ռազմական գնումների հրապարակայնացման հարցում։ Բավական է հիշել մի քանի օրինակ. Հայաստանը պաշտոնապես ներկայացրեց իր Ս-300-ները համացանցում այդ համակարգերի արբանյակային լուսանկարների հայտնվելուց մոտ մեկուկես տարի հետո միայն։ Նաև հիմքեր կան ենթադրելու, որ Հայաստանը միայն վերջին պահին որոշեց 2011թ. զորահանդեսին այնուամենայնիվ ցուցադրել «Տոչկա-ՈՒ» հրթիռային համակարգերը և այլն։

Սակայն, չնայած հայկական կողմի այս սակավախոսությանը, մեր ռազմական գնումների և առհասարակ մեր գործընկերների հետ ռազմական համագործակցության մասին մոտավոր պատկերացում հնարավոր է լինում կազմել վերջիններիս հրապարակած տվյալների շնորհիվ։ Այսպես օրինակ` 2011 թվականին Հայաստանին զենք վաճառելու շուրջ մեծ աղմուկ բարձրացավ Մոլդովայում, ուղիղ մեկ տարի առաջ ռուսական աղբյուրներում տեղեկություններ հայտնվեցին Հայաստանին 2 Մի-24 ուղղաթիռ վաճառելու մասին և այդ ամենը գրեթե երկու ամիս շարունակ Ռոստովից Հայաստան գրեթե ամենօրյա ռազմական բեռնափոխադրումների ֆոնին։ Ի դեպ, այս բոլոր տեղեկությունները հայկական կողմը նույնպես թողեց առանց մեկնաբանության։

Հայաստանի ռազմական գործարաններից մեկում

Ժամանակ առ ժամանակ Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ տեղեկություններ է հնարավոր լինում ստանալ նաև ռազմարդյունաբերական ոլորտի օտարերկրյա ընկերությունների հաշվետվություններից։ Նմանատիպ մի դեպքի մասին օրերս տեղեկացրինք։

Եվ ահա, խիստ ուշագրավ տեղեկություններ են հրապարակվել նաև «Ռոստվեռտոլ» ընկերության 2010 թվականի տարեկան հաշվետվության մեջ։ Հաշվետվությունում խոսվում է Հայաստանին վաճառելուց առաջ Մի-24 ուղղաթիռների երկու ֆյուզելյաժների նորոգման աշխատանքների նախապատրաստման մասին։ Ընդ որում` խոսքը վստահաբար 2011 թվականի վերոհիշյալ 2 ուղղաթիռների մասին չէ, քանի որ դրանք երկուսն էլ եղել են Մի-24Վ տիպի, իսկ հաշվետվությունում խոսքը Մի-24Կ և Մի-24Պ ուղղաթիռների մասին է։ Բայց առավել ուշագրավ է, որ խոսվում է ոչ թե ուղղաթիռների, այլ միայն ֆյուզելյաժների վաճառքի մասին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ուղղաթիռները պիտի հավաքվեն արդեն Հայաստանում։

9 responses to “Սպառազինության «շոփինգի» հայկական առանձնահատկությունները

Մեկնաբանել ErikՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *