Շուտով Իրանը կներկայացնի տեղական արտադրության «Զոլֆաղար» ավտոմատի 2 նոր մոդել՝ 7,62×39 և 5,56×45մմ տրամաչափերով։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Իսկ արդեն ներկայացված 7,62×51մմ տրամաչափի «Զոլֆաղար» ավտոմատի փորձարկումները շարունակվելու են առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։
Տեղական արտադրության «Զոլֆաղար» ավտոմատը Իրանը ներկայացրել է հունիսի 23-ին։
Ավտոմատը ստեղծվել է G-36, ACR, FN SCAR ավտոմատների հիման վրա։ Կրակի նշանառու հեռավորությունը օպտիկական նշանոցով 800 մետր է, առանց նշանոցի՝400, պահեստատուփի տարողությունը՝ 20 փամփուշտ, ավտոմատը րոպեում կրակում է 550-650 գնդակ, գնդակի սկզբնական արագությունը 709 մ/վ է: