Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին երկրի հարավ-արևելքում և Իրաքի հյուսիսում

Հուլիսի 5-ին Թուրքիայի ռազմօդային ուժերը հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգում:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի դիրքերին ինչպես Իրաքում, այնպես էլ իր տարածքում

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի դիրքերին ինչպես Իրաքում, այնպես էլ իր տարածքում

Հուլիսի 4-ին Թուրքիայի ռազմօդային ուժերը հարվածել է PKK զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային Զափ շրջանում: Ըստ թուրքական աղբյուրների՝ «շարքից հանվել է» քրդական կառույցի 9 զինյալ:

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիան գրեթե ամեն օր օդային գործողություններ է իրականացնում Իրաքում քրդական կառույցի դեմ:

Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումները կրկին ինտենսիվացել են 2017-ի գարնանից, երբ Թուրքիայի ուժայինները նոր գործողությունների փուլ սկսեցին քուրդ զինյալների դեմ:

Հուլիսի 4-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը թուրքական պետական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2015 թվականից ի վեր Թուրքիայի ուժայինները «շարքից հանել են» 11.000 քուրդ զինյալի:

Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները երկրի հարավարևելյան և արևելյան մի քանի նահանգներում վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Քրդերի դեմ գործողություններում ներգրավված են Թուրքիայի ժանդարմերիան, ոստիկանական ուժերը, ինչպես նաև զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *