Հուլիսի 5-ին հայտնի է դարձել, որ նախատեսվում է առաջին փուլում 50.000 տեղական արտադրության MPT-76 «Մեհմեթչիք-2» ավտոմատ հանձնվել Թուրքիայի զինված ուժերի սպառազինությանը: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում:
Yerli üretim 2000 adet milli piyade tüfeği MPT-76, terörle kahramanca mücadele eden komandolarımızın hizmetinde.
Teslimatlar sürüyor… pic.twitter.com/OepcSRjF6v— Savunma Bakanlığı (@tcsavunma) July 5, 2017
Նույն օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ ներկայում Թուրքիայի զինված ուժերում կիրառվում է 2000 միավոր MPT-76 ավտոմատ: Այդ ավտոմատները Թուրքիայի զինուժն օգտագործում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններում:
Հիշեցնենք, որ ավտոմատների սերիական արտադրության առաջին խմբաքանակը Թուրքիայի զինված ուժերին է հանձնվել այս տարվա հունվարին:
Թուրքիայի զինված ուժերի համար «Մեհմեթչիք-2»ավտոմատների սերիական արտադրության շուրջ 20,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր կնքվել է դեռևս 2015-ի դեկտեմբերին: Պայմանագիրը կնքվել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) և Kalekalıp ռազմարդյունաբերական ընկերության միջև
Նշենք, որ MPT-76 ավտոմատն արտադրվում է գերմանական Heckler & Koch ընկերության HK 417 ինքնաձիգի բազայի վրա՝ գերմանական ընկերության արտոնագրով:
MPT-76 ինքնաձիգ
- Տրամաչափը` 7.62 մմ
- Երկարությունը` 920 մմ
- Զանգվածը` 4,1 կգ
- Խոցման արդյունավետ հեռավորությունը` 600 մ
- Խոցման առավելագույն հեռավորությունը` 1200 մ
- 1 րոպեում կարող է արձակել մինչև 650 գնդակ։