Ի պատասխան Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների փորձարկումներին՝ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան համատեղ վարժանքներ են անցկացրել՝ իրականացնելով հրթիռների արձակումներ։ Այս մասին հուլիսի 5-ին տեղեկացնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը։
Համատեղ գործողություններին ներգրավվել են ամերիկյան ATACMS (Army Tactical Missile System) և հարավկորեական Hyunmoo-2A օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ:
Ավելի վաղ՝ հուլիսի 4-ին, Հյուսիսային Կորեան հայտարարել էր միջմայրցամաքային Hwasong-14 բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին։ Հրթիռի թռիչքի բարձրությունը կազմել է 2802 կմ, 39 րոպեում հրթիռն անցել է 933 կմ և ընկել Ճապոնական ծովը։
Հրթիռի փորձարկման հրամանը տվել է Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, ով նաև հետևել է փորձարկման ընթացին։
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռների փորձարկում իրականացնում է պարբերաբար։