Թուրքիայի զինուժը ռազմանավ է ուղարկել Էգեյան ծով՝ ի պատասխան Հունաստանի կրակոցների

Հուլիսի 3-ին Հունաստանի առափնյա անվտանգության ուժերը Էգեյան ծովի միջազգային ջրերում կրակել են Թուրքիայի առևտրական նավի վրա: Մինչ կրակելը հունական կողմը զգուշացրել է նավապետին, որ նավը տանի դեպի Լոդոս նավահանգիստ, սակայն նա հրաժարվել է, ինչից հետո էլ հունական կողմը կրակել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Հունաստանի առափնյա անվտանգության ուժերը կրակել են թուրքական առևտրական նավին

Հունաստանի առափնյա անվտանգության ուժերը կրակել են թուրքական առևտրական նավին

Դեպքը տեղի է ունեցել Հռոդոս կղզուց 5 կմ հեռավորության վրա: Միջադեպից հետո թուրքական կողմը միջադեպի վայր է ուղարկել Թուրքիայի ռազմածովային ուժերի 1 հրթիռային նավ և առափնյա անվտանգության 2 կատեր:

Նավապետը հայտարարել է, որ նավը խորտակվելու վտանգի առաջ կանգնած չէ, սակայն կրակոցների հետևանքով նավի վրա 16 անցք է առաջացել:

Նույն օրը Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատում է թուրքական առևտրական նավի վրա Հունաստանի ռազմանավերի արձակած կրակոցները:

«Երկու թուրքական նավահանգստի միջև բեռներ տեղափոխող առևտրական և հետաբար չզինված նավի վրա կրակելը ոչ մի կերպ չի կարող բացատրվել», – ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:

Նշենք, որ սա եզակի դեպք չէ Հունաստանի և Թուրքիայի միջև: Էգեյան ծովում նմանատիպ միջադեպեր հաճախ են տեղի ունենում: Սա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան և Հունաստանը, ովքեր ՆԱՏՕ-ի անդամներ են, տարածքային վեճեր ունեն Էգեյան ծովի մի շարք կղզիների հարցում։ Անկարայի և Աթենքի միջև լրջագույն խնդիրներից է նաև Կիպրոսի հյուսիս բռնազավթումը Թուրքիայի կողմից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *