Ամառային զորակոչին ենթակա ՀՀ քաղաքացիները չեն օգտվի «Պատիվ ունեմ» ծրագրից

ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրում կընդգրկվեն 2017 թվականի ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները: Չեն ընդգրվի ծրագրի փորձնական տարբերակին արդեն դիմումներ ներկայացրած, ամառային զորակոչին ենթակա քաղաքացիները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Պաշտպանության նախարարությունը հունիսի սկզբին հայտարարել էր «Պատիվ ունեմ» ծրագրի դիմումների ընդունման մասին: Սա ծրագրի փորձնական տարբերակն էր:

Մասնավորապես առաջարկվում է ՀՀ քաղաքացիական բուհերում 1-ին կուրսն ավարտող և պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչի ենթակա ֆիզիկապես առողջ անձանց տարկետման իրավունքի տրմամբ շարունակել ուսումնառությունը երկրորդից չորրորդ կուրսերում, որի ընթացքում ուսանողի ուսման վարձը կվճարվի պետության կողմից:

Իսկ նախարարությունը պարտավորվում է ուսումնառության ավարտից հետո անձին ՀՀ զինված ուժերում նշանակել սպայական պաշտոնի՝ ստացած ռազմական մասնագիտացմանը համապատասխան:

Ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *