Ադրբեջանը դիտորդներին դուրս չի բերել առաջապահ դիրքեր. ԵԱՀԿ դիտարկում

Հուլիսի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի արևելյան հատվածի ուղղությամբ։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։

Դիտարկման առաքելությանը հայկական կողմից ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊԲ ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ նախորդ դիտարկումն անցկացվել է Մարտակերտի ուղղությունում: Սահմանային դիտարկման ընթացքում կրակոցներ չեն արձանագրվել:

2017 թվականի բոլոր դիտարկումների ժամանակագրությանն առաջարկում են ծանոթանալ ստորև:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *