Աստանայում մեկնարկել են Սիրիայի հարցով հերթական բանակցությունները

Հուլիսի 4-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել են Սիրիայի հարցով բանակցությունները, որոնք անցկացվում են Թուրքիա, Ռուսաստանի և Իրանի նախաձեռնությամբ՝ 2017 թ. սկզբից:  Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Մինչ հուլիսի 5-ին բազմակողմ հանդիպումներին անցնելը՝ այսօր՝ հուլիսի 4-ին, անցկացվում են երկկողմ հանդիպումներ:

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ»)

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ»)

Սիրիայի կառավարության շահերը Աստանայում ներկայացնում է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն իր հերթին փոխանցում է Ղազախստանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, որ բանակցությունների բոլոր կողմերի, այդ թվում՝ զինված ընդդիմության ներկայացուցիչները արդեն Աստանայում են:

Հիշեցնենք, որ Աստանայում բանակցությունների նախորդ փուլերն անցկացվել են 2017 թ. հունվարի 23-24-ին, փետրվարի 15-16, մարտի 14-15-ին և մայիսի 3-4-ին:

Հանդիպումների արդյունքում կողմերը համաձայնության են հասել Սիրիայում հրադադարի պահպանման համար օպերատիվ խմբի ստեղծման և 4 «ոչ բախումային գոտի» ստեղծելու: Հրադադարի պահպանման երաշխավորները Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն են:

Բանակցությունների հիմնական թերությունն այն է, որ քրդական ուժերը ներգրավված չեն, չնայած Սիրիայում մեծ ազդեցություն ունեն: Ըստ այդմ, Աստանայի բանակցություններից համակարգային լուծումների սպասելը այդքան էլ իրատեսական չէ:

Սիրիայի Իդլիբ քաղաքը. (արխիվ)

Սիրիայի Իդլիբ քաղաքը. (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *