ՀՀ ՊՆ զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր գործունեության ընթացքում հավաքել է 2,2 մլրդ դրամ պարտադիր վճարում և 45 մլն դրամ նվիրաբերություն: Այս գումարից արդեն փոխհատուցում է ստացել 14 զոհված զինծառայողի ընտանիք և 2 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող: Այս մասին հայտնի է դառնում հիմնադրամի տնօրենի հաշվետվությունից (հասանելի է .doc ֆորմատով):
Հիմնադրամի հավաքած գումարների կառավարման արդյունքում հավելյալ ստացվել է 22 մլն դրամ եկամուտ:
Հատուցումներ | 162 000 000 |
Պարտադիր վճարներ | 2 207 828 000 |
Նվիրաբերություններ | 45 286 078 |
որից՝ հիմնադրամի կայքի միջոցով | 8 844 777 |
որից՝ բանկային փոխանցմամբ | 36 189 301 |
որից՝ կարճ հաղորդագրությամբ | 252 000 |
որից՝ Ռ.Գևորգյանցի* հիշատակին հավաքագրված նվիրաբերություններ |
4 266 191 |
Կառավարումից ստացված եկամուտներ | 22 312 076 |
* Կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցի մահվանից հետո նրա հարազատները կոչ էին արել ծաղկեպսակների վրա ծախսվելիք գումարը փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Անցած 5 ամիսների ընթացքում պարտադիր վճարում է կատարել 430-470 հազար աշխատող:
Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս (կիսատ) | |
Աշխատողների քանակ | 465 707 | 469 435 | 476 952 | 432 072 | 363 188 |
Հիմնադրամի կայքի հրապարակումներից հայտնի են նաև փոխհատուցում ստացած 16 զինծառայողների անունները.
- Անդրանիկ Սմբատի Մուսիկյան
- Գոռ Համազասպի Գարեգինյան
- Գեղամ Հենրիկի Մանուկյան
- Կարեն Մարատի Ուլուբաբյան
- Արայիկ Իգորի Սարգսյան
- Արտակ Էդիկի Ռաֆաելյան
- Նվեր Յուրիկի Բաբաջանյան
- Նարեկ Հմայակի Հարութունյան
- Գոռ Գևորգի Հովհաննիսյան
- Գոռ Ֆրունզիկի Խուդինյան
- Գուրգեն Հարությունի Սարգսյան
- Մհեր Ֆելիքսի Արզումանյան
- Կորյուն Կամոյի Կիրակոսյան (վիրավոր)
- Արմեն Ռաֆիկի Հարությունյան
- Ալեքսեյ Սերգեյի Ավանեսյան (վիրավոր)
- Կարեն Սարիբեկի Դանիելյան
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի հաշվետվության մեջ նաև ներկայացվում են հիմնադրամի 1000plus.am կայքի վրա կատարվող աշխատանքները, ինչպես նաև գումարների նվիրաբերության նոր եղանակները: