ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի հերթական հոսքի ուկնդիրներն ավարտել են 16-շաբաթյա դասընթացներ: Սանհրահանգիչ զինծառայողները հանձնել են ավարտական քննություններ շարային, կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից: Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հերթական թողարկումից:
Նշվում է, որ դասընթացների նպատակն է ոչ միայն առաջնագծի զորամասերը համալրել տեսական և գործնական գիտելիքներ ունեցող սանհրահանգիչներով, այլև վերապատրաստել բանակի բուժակներին:
Դասընթացի շրջանակում անցկացվել է նաև ցուցադրական պարապմունք:
Նշենք, որ ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ուսումնական կենտրոնը բացվել էր 2016-ի հոկտեմբերին: Կենտրոնի դասախոսական և սպայական կազմի վերապատրաստումն իրականացվել էր ռազմաբժշկական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում, երկկողմ ջանքերով ստեղծվել է նաև սանհրահանգիչների և բուժակների պատրաստման ուսումնական ձեռնարկ: