Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ զորամասերում և ստորաբաժանումներում հուլիսի 26-ից մեկնարկել են ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփիչ ստուգումները: Ստուգումների շրջանակում անցկացվում են գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնի է դարձել ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարի հերթական թողարկումից:
Նշվում է, որ ստուգումների նպատակն է ստուգել զորքերի և նրանց ղեկավար մարմինների պատրաստականությունը, զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը, զորքերի ծառայության և կարգապահության վիճակը:
Ստուգվում են ուսումնական փուլի ընթացքում ձեռքբերված փորձը, կատարված աշխատանքները զինծառայողների գիտելիքների մակարդակը և դրան համապատասխան գնահատվում է տվյալ զորամասը:
Ստուգումները Պաշտպանության բանակում շարունակվում են: