ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի գումարտակը վարժանքներ է անցկացնում Դաղստանի «Ադանակ» զորավարաժարանում։ Վարժանքներին ներգրավվել է շուրջ 200 նռնականետորդ, դիպուկահար և զրահափոխադրիչի նշանառու օպերատոր։ Այս մասին հուլիսի 3-ի տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքներին նռնականետորդները մշակելու են ձեռքի և ավտոմատ նռնականետներով պաշտպանությունում և հարձակվելիս մարտ վարելու, պայմանական հակառակորդի զրահատեխնիկան, կենդանի ուժը խոցելու հմտություններ։
Դիպուկահարները յուրացնելու են դիրքավորվելու, քողարկվելու, տեղանքը հետախուզելու, շարժական և անշարժ թիրախներ խոցելու հմտություններ։
Զրահափոխադրիչների նշանառու օպերատորները սովորելու են մարտական մեքենաների կառուցվածքը, մարտական հնարավորությունները, հետախուզելու են թիրախները։
Համատեղ վարժանքներին նռնականետորդները և դիպուկահարները իրականացնելու են կրակային դիրքերը քողարկելու, քողարկված շարժվելու առաջադրանքներ։